Կարապետյան Ռուդոլֆ Եղիշի, Մարդ ով մինչ կյանքի վերջ հավատարիմ մնաց ինքն իրեն։


Կարապետյան Ռուդոլֆ Եղիշի
07.01.1939-05.04.2007
Մարդ ով մինչ կյանքի վերջ հավատարիմ մնաց ինքն իրեն։
Մարդ ով հավատարիմ մնաց ինքն իր կոչմանը։
Մարզեց և դաստիարակեց մի ամբողջ սերունդ <<առողջ մարմնում առողջ ոգի>> կարգախոսով։
Հաշվի առնելով նրա վաստակը սերնդադաստիրակության, սպորտի զարգացման, մասսայականացման մեջ 2009 թ. փետրվարին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Պետրոսյանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նոր Նորքի թիվ մեկ մարզադպրոցն անվանակոչվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի և ԽՍՀՄ հավաքականի նախկին մարզիչ Ռուդոլֆ Եղիշի Կարապետյանի անունով: Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոցն ունի շուրջ չորս տասնամյակների պատմություն: Հիմնադրվել է 1972թ.: Առաջին տնօրեն է նշանակվել Հենրիկ Հայրբաբամյանը, ինչպես նաև տնօրեն է եղել Ռ․ կարապետյանի մարզչական ընկեր, ազատ ոճի ըմբշամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ Նազար Ալբարյանը (Նազար Սարգիսի Ալբարյան ազատ ոճի հայտնի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն, Մեխիկոյում 1968 թ. Օլիմպիական խաղերի մասնակից (4-րդ տեղ) ), որի տնօրինության ժամանակ սպորտդպրոցը վերանվանվեց Ռ․ Կարապետյանի անվամբ։
Դպրոցը վերանվանվանվելուց հետո տնօրինությունը անցնում է ավելի երիտասարդ սերնդի հանձինս ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ Գևորգ Սիմոնյանի, իսկ փողտնօրեն է նշանակվում սպորտի ևս անվանի ըմբիշ, միջազգային սպորտի վարպետ, եվրոպայի կրկնակի փողչեմպիոն Պավել Մալյանը( (1942-2014), ով նույնպես Ռ․Կարապետյանի մարզական և մարզչական ընկերն էր: Մարզադպրոցում իրականացվում են մարզումներ հետևյալ մարզաձևերում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սամբո:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *