Անմահներ


Կարեն Առաքելյան – Կուդրի

10502288_738645579510367_8466996430149328198_n

Ծնվել է 1964թ. հունիսի 2-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1971-81թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1982թ. ծառայել է խորհրդային բանակում՝ Գերմանիայում:
1987թ. նա իր ընկերների հետ արդեն կազմակերպում է ժողովներ և ստորագրահավաքներ:
1990թ. ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից ձերբակալվում է և տեղափոխվում Աղդամի մեկուսարան: Ազատ արձակվելուց հետո Կարեն Առաքելյանը կրկին լծվում է ազգանվեր գործին և սկսում է կազմակերպել թաղային կամավորական պաշտպանական պահակություններ Ստեփանակերտ քաղաքում, հարակից շրջաններում և գյուղերում:
Կ. Առաքելյանը կրկին ձերբակալվում և տեղափոխվում է Շուշիի բանտ:
1991թ. դեկտեմբերի 26-ին Կ. Առաքելյանը, իր եղբոր և ընկերների հետ միավորելով 12 գյուղերի ազատամարտիկներին, կազմավորում է Արցախում 1-ին ինքնապաշտպանական կանոնավոր «Խաչեն» գումարտակը՝ բաղկացած 595 հոգուց:
1992թ-ից Կ. Առաքելյանը եղել է Արցախի Պաշտպանության Կոմիտեի Կենտրոնական շտաբի անդամ:
1992թ. սեպտեմբերի 3-ին թշնամին հերթական անգամ փորձում է հարձակվել Ղազանչիի ուղղությամբ: Անհավասար ծանր մարտում Կարենը վիրավորվում է, բայց չի լքում մարտադաշտը: Արյունաքամ լինելով՝ հերոսին վայել մահով անմահանում է հրամանատար Կարեն Առաքելյանը՝ Կուդրին:
1993թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ Կարեն Առաքելյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Ռազմիկ Գոլեցյան

Ռազմիկ Գոլեցյանը ծնվել է Արտաշատ քաղաքում,1952 թվականին:Վաղ պատանեկան տարիներից սկսեց մարզվել ազատ ոճի ըմբշամարտով:Առաջատար մարզիկ էր:Տարիներ շարունակ <<Սևան>>ԳԿՍԸ չեմպիոն էր,ՀՀ լավագույն ըմբիշներից մեկը:Խորհրդային բանակում ծառայելու տարիներին ծանր վնասվածք ստացավ և ստիպված էր թողնել ակտիվ սպորտը:Սակայն մարզագորգից չհեռացավ,մնաց որպես մարզիչ:Այդ դժվարին ու պատվաբեր գործում կարճ ժամանակում առաջատարների շարքը մտավ:
Հետագայում Ռ.Գոլեցյանը գլխավորեց Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղի պատանի ըմբշամարտիկների և Արտաշատ քաղաքի ըմբշամարտի մարզադպրոցները:Մարզումների համար բավարար պայմանները նրան հնարավորություն տվեցին պատրաստել համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկների,Եվրոպայի պատանիների չեմպիոն Նորայր Գևորգյանին,աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն,ԱՊՀ երկրների չեմպիոն Ռուդիկ Մարգարյանին,համաշխարհային սպորտի աստղ,աշխարհի եռակի չեմպիոն,սպորտի վաստակավոր վարպետ Արայիկ Գևորգյանին և բազմաթիվ շնորհալի ըմբիշների,որոնք ՀՀ և միջազգային տարբեր մրցաշարերի հաղթողների և մրցանակակիրների դարձան:
Մարզական ակնառու նվաճումների համար Ռ.Գոլեցյանը երեք տարի ճանաչվել է ՀՀ լավագույն մարզիչ: