Daily Archives: 2018-03-23


Հուշամրցաշար նվիրված Մարտակերտի ազատագրման տարելիցին

Մենապայքարային Մարզաձևերի Ասոցիացիան և Արցախի ըմբշամարտի ֆեդերացիան պլանավորում են. սույն թվականի հունիսին անց կացնել ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար նվիրված Մարտակերտի ազատագրման տարելիցին: Հուշամրցաշարը տեղի կունենա Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում: Հուշամրցաշարին իրենց պատվավոր ներկայությունը կապահովեն այդ գործողությանը մասնակցած և այդ գործին իրենց լուման ներդրած անձիք:


Կարեն Առաքելյանին նվիրված 3-րդ հուշամրցաշար

Մենապայքարային Մարզաձևերի Ասոցիացիան և Արցախի ըմբշամարտի ֆեդերացիան պլանավորում են.  սույն թվականի հունիսի 1-ից 3-ը Արցախի Մարտակերտ քաղաքում անց կացնել ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար նվիրված Խաչեն գումարտակի հիմնադիր-հրամանատար Կարեն առաքելյանին :


Հուշամրցաշար` նվիրված ըմբշամարտի հիմնադիրներին և նվիրյալներին

Մենապայքարային Մարզաձևերի Ասոցիացիան և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պլանավորում են.   անցկացնել ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների թիմային հուշամրցաշար` նվիրված ըմբշամարտի հիմնադիրներին և նվիրյալներին: Հրավիրվել են  Իրանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսիայի, Ուկրաինայի հավաքական թիմերը: Հուշամրցաշարը տեղի է ունենալու Երևանում` <<Միկա>> մարզադահլիճում: