77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Նազար Ալբարյանը


Ցավով տեղեկացնում ենք, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ՝ ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի՝ ազատ ոճի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյանը:
Ալբարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 31-ին, հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում ժամը 17:00-20:00-ն: Հուղարկավորությունը նույն վայրից, հաջորդ օրը:
Վշտակցում ենք Ալբարյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։
Հանգչիր խաղաղությամբ, վարպե՜տ․․․

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով