19 ամյա Արսեն Հարությունյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը


19 ամյա Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնութնում 61 կգ. քաշային կարգում իր կամային հատկանիշներով գերազանցեց բոլոր հակառակորդներին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Շնորհավորում ենք մեր հավաքականին, ըմբշամարտի ֆեդերացիային և անձնական մարզիչին:

Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշ Ռեջեփ Թոփալին:
Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը տանտեր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, որին կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով։
Եզրափակչում հայ երիտասարդ ըմբիշը 17։11 հաշվով հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Այս անգամ ևս Հարությունյանը հաղթեց կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով զիջելուց հետո կարողացավ ոչ միայն բեկում մտցնել հաշվի մեջ, այլ կարողացավ կամային հատկանիշներ դրսևորման շնորհիվ կանգնել պատվո պատվանդանի ամենաբարձր հարթակին:

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով