Մեր մասին

Մենապայքարային մարզաձևերի զարգացում և ազգային արժեքների պահպանում

Հայկական Կոխ

Մեր գործունեությունը

Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիա

Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիան (ՄՄԱ) իր գործունեությունը սկսել է ծավալել դեռևս 2006 թվականից, սակայն օրինական գրանցվել է 2014 թվականին։

Ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել և ակտիվացնել մենապայքարային մարզաձևերը՝ հատկապես ազգային Կոխ ըմբշամարտը՝ շեշտը դնելով ՀՀ սահմանամերձ գոտիներում և Արցախի Հանրապետությունում։

2014 թվականին ստեղծվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ասոցիացիայի պաշտոնական էջը («Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիա / Association of Combat Sports»), որտեղ հրապարակվում են ասոցիացիայի կողմից կազմակերպվող և աջակցվող մրցաշարերը՝ ավելի մասայական լսարան ձեռք բերելու նպատակով։

Այնուհետև ստեղծվել է նաև ասոցիացիայի պաշտոնական կայքը՝ acsports.info։

Մեր ուղին

Գործունեության պատմություն

2006

Գնել Մեջլումյանի հուշամրցաշար

Սկիզբ է առել ԽՍՀՄ կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ 2019 թվականին մրցաշարի կազմակերպման ընթացքում համագործակցություն է եղել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։

2007

Արցախի ըմբշամարտի ֆեդերացիա

Ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծվել է Արցախի ըմբշամարտի ֆեդերացիա ՀԿ-ն, որի հետ մինչ օրս կազմակերպվում են հուշամրցաշարեր։ Նույն թվականին սկիզբ է առել նաև Մարտակերտի ազատագրման տարելիցին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը։

2009

Կարապետյանների հուշամրցաշար

Սկիզբ է առել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։

2009

Գագիկ Առաքելյանի հուշամրցաշար

«Դինամո» ՄՀԿ-ի հետ համատեղ պարբերաբար անցկացվում է ՍՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Առաքելյանի անվան հուշամրցաշարը։

2014

Կարեն Առաքելյանի հուշամրցաշար

Սկիզբ է առել Արցախի պաշտպանության կոմիտեի անդամ, «Խաչենի» գումարտակի հիմնադիր-հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Կարեն Առաքելյանի անվան հուշամրցաշարը։

2018

Լևոն Հայրապետյանի հուշամրցաշար

Արցախի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ սկիզբ է առել Լևոն Հայրապետյանի անվան հուշամրցաշարը, որտեղ ասոցիացիան ցուցաբերում է կազմակերպչական աջակցություն։

2022

Արտաշես Նազարյանի հուշամրցաշար

Սկիզբ է առել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ և մարզիչ Արտաշես Նազարյանի և վաստակաշատ մարզիչների անվան հուշամրցաշարը։