Օրերս իր 80 ամյսկն էր նշում հայ անվանի ըմբիշ և մարզիչ ՑՈԼԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ


Օրերս իր 80 ամյսկն էր նշում հայ անվանի ըմբիշ և մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ ՑՈԼԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։
Սրտանց շնորհավորում և երկար տարիների առողջ կյանք ենք մաղթում ընկեր Ցոլակին:
ՑՈԼԱԿ ԱՐՄԵՆԱԿԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ծնվել է20.10.1945թ. Արարատի շրջանի Տափերական գյուղում: Հայաստանի Հանրապետության չեմպիոն, «Աշխատանքային ռեզերվեր» ԿՄԸ կենտրոնական խորհրդի չեմպիոն, 1992թ. շնորհվել է բարձրագույն մարզչական կարգով, 2013թ. ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, 1968թ-ից առ այսօր «Աշխատանքային Ռեզերվներ» ՄԸ-ում ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ: 2015թ. պարգևատրվել է «Աշխատանքային Ռեզերվներ» ՄՀԿ-ի « Քարի կամք» շքանշանով:
Մարզչական աշխատանքը սկսել է իր հարազատ սպորտային օջախում «Աշխատանքային Ռեզերվներ» կամավոր մարզական ընկերությունում, և 1968թ-ից առ այսօր պատրաստել է տասնյակ հարյուրավոր մարզիկներ, սպորտի վարպետներ, ՀՀ առաջնության չեմպիոններ և մրցանակակիրներ: Իսկ իր սան Վահան Աճեմյանը դարձել է ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ հավաքական թիմի կազմում մասնակցել է բազմաթիվ այլ միջազգային բարձրակարգ մրցաշարերի: