Կայացավ լողափնյա ըմբշամարտի ՀՀ առաջնություն 2025


Երկրորդ տարին անընդմեջ համախմբելով ՀՀ բոլոր մարզերից շուրջ 90 մարզիկ, Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիան Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանոնադրությամբ անցկացրեց դիտարժան մրցաշար։որտեղ մասնակցեցին բոլոր տեսակի ըմբշամարտի մարզիկները` հունահռոմեական և ազատ ոճայիններ, սամբո, ձյուդո ինչպես նաև հայկական կոխի սիրահարները։
Առաջնությունը տեղի ունեցավ 10.09.2025 Սևանա լիճ ափամերձ տարածքում։
Էմոցիոնալ և անակնկալներով լի գոտեմարտերը զարդարեցին աղջիկ մարզուհիները, մասնավորապես սամբո մարզաձևի ներկայացուցիչները մի քանի քաշային կարգերից։