Հայաստանի ըմբշամարտի հիմնադիր՝ ԱՐՏԱՇԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԻ և վաստակաշատ մարզիչներին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 4-րդ մրցաշարին ընդառաջ Ձեզ ենք ներկայացնում ՝
ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈԼԱԿԻ ՀԱՐՈՅԱՆԻ, ՎԱՀԱՆ ՄՅԱՍՆԻԿԻ ԶԱՏԻԿՅԱՆԻ և ԼՅՈՎԱ ՌԱԶՄԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ անցած ուղիները։

ՀՀ վաստակավոր մարզիչ
Հայ անվանի մարզական և պետական գործիչ:
1992-1997թթ. ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահ:
Ծնվել է 1956թ. հոկտեմբերի 22-ին Ախալքալաքում, Վրաստան:
1982թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
1995/1999թթ. ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
1979թ. եղել է «Օլիմպիական հերթափոխ» պետական մարզական ուսումնարանում մարզիչ: ԽՍՀՄ «Սպարտակ» ԿՄԸ պատանիների առաջնություն՝ 2-րդ տեղ, 1972թ. ՀՀ երիտասարդների առաջնություն՝ 2-րդ տեղ: ԽՍՀՄ «Սպարտակ» ԿՄԸ երիտասարդների առաջնություն՝ 2-րդ տեղ, 1974թ: ԽՍՀՄ երիտասարդական առաջնություն՝ 4-րդ տեղ 1974թ: ՀՀ առաջնության երկրորդ մրցանակակիր՝ 1975թ: ՀՀ առաջնություն առաջին տեղ՝ 1976թ: Վահան Զատիկյանի անունով է կոչվում թիվ 90 միջնակարգ դպրոցը, «Մալաթիա» մարզական ակումբը, «Հայաստան» գեղագիտական կենտրոնը: Ստեղծվել է «Վահան Զատիկյան» հիմնադրամ: 1991թ-ին ընտրվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ: Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սահմանվել է «Վահան Զատիկյան» կրթաթոշակ, որին արժանանում են ինստիտուտի լավագույն ուսանողները: Վահան Զատիկյանի մահից հետո, որպես հարգանքի տուրք, կազմակերպվում է` ազատ ոճի ըմբշամարտի միջազգային ամենամյա հուշամրցաշար: Իր մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է շատ ու շատ տաղանդավոր մարզիկներ, որոնք համալրել են ՀՀ հավաքականը: Վահանի սաներից՝ Մխիթար Էլբակյանը ՀՀ պատանիների և երիտասարդների առաջնության հաղթող և մրցանակակիր: Հովհաննես Զաքարյանը՝ ՀՀ բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ երիտասարդական խաղերի երկրորդ մրցանակակիր: Հարություն Օհանյանը՝ ՀՀ երիտասարդների առաջնության, ԽՍՀՄ երիտասարդների առաջնության երրորդ մրցանակակիր:

ԽՍՀՄ սպորտի վարպետ: ՀՀ վաստակավոր մարզիչ: Հայ անվանի մարզիչ և մարզական աշխատող: Ծնվել է 1955թ. փետրվարի 23-ին Երևանում:
1980թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1997թ. միջազգային կարգի մրցավար: 1980թ. ըմբշամարտի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ: 1993-2003թթ. ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ: 2003թ. ՀՀ կառավարության առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի օլիմպիական մարզաձևերի համակարգման վարչությունում որպես կիրառական մարզաձևերի բաժնի պետ:
1993-2008թթ. ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղար: Պատրաստել է պատանիների, երիտասարդների հանրապետության չեմպիոններ և մրցանակակիրներ:
2022թ. փետրվար 22-23-ին տեղի ունեցավ առաջին միջազգային մրցաշարը նվիրված Լյովա Վարդանյանին:

ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈԼԱԿԻ ՀԱՐՈՅԱՆ
Հայ անվանի մարզիչ 1994թ ՀՀ վաստակավոր մարզիչ: 1994-1997թթ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ:
Ծնվել է 1954թ մարտի 3-ին Երևանում։ 1975թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1978թ. աշխատել է Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում, որպես մարզիչ: Բազմամյա մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է բազմաթիվ խոստումնալից ըմբիշներ, որոնք նվաճել են ՀՀ չեմպիոնի կոչումներ և դարձել են մրցանակակիրներ: Իսկ իր սան` Արամ Մարգարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, Արայիկ Բաղդադյանը` Եվրոպայի փոխչեմպիոն:
Հայ անվանի մարզիչ 1994թ ՀՀ վաստակավոր մարզիչ: 1994-1997թթ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ:
Ծնվել է 1954թ մարտի 3-ին Երևանում։ 1975թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1978թ. աշխատել է Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում, որպես մարզիչ: Բազմամյա մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է բազմաթիվ խոստումնալից ըմբիշներ, որոնք նվաճել են ՀՀ չեմպիոնի կոչումներ և դարձել են մրցանակակիրներ: Իսկ իր սան` Արամ Մարգարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, Արայիկ Բաղդադյանը` Եվրոպայի փոխչեմպիոն: