Այս տարվա առաջին մրցաշարն ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անցկացրել է Թեհրանում
Թիմը մասնակցել է Թախտիի Գավաթի խաղարկությանն ու 2 բրոնզե մեդալ նվաճել: Պատվոհարթակի 3-րդ աստիճանին են կանգնել Խաչատուր Պապիկյանն (74 կգ) ու Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ, ակնկալում ենք, որ մեր թիմը մյուս մրցաշարերին մեր մրցանակակիրների թիվը կավելանա․․․