admin


Գնել Մեջլումյանի անվան 17-րդ հուշամրցաշարի գավաթի թիմային գոտեմարտերի արդյունքները 1-ին տեղը գրավեց Վրաստանի 1 թիմը 2-րդ տեղը գրավեց Երևանի 1 թիմը 3-րդ տեղը գրավեց Երևանի ՕՀՔ քոլեջը Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին

Գնել Մեջլումյանի անվան 17-րդ հուշամրցաշար






Այսօր ԽՍՀՄ կրկնակի և Եվրոպայի չեմպիոն ԽՍՀՄ և Աշխարհի գավաթակիր Աշխարհի առաջնության և Բարի կամքի խաղերի մրցանակակիր Շատ լավ մարդ և ընկեր Գնել Մեջլումյանի ծննդյան տարեդարձն է: Մենապայքարային Մարզաձևերի Ասոցիացիան այդ կապակցությամբ շնորհավորում է իր հարազատներին և բարեկամներին:

Այսօր Գնել Մեջլումյանի ծննդյան տարեդարձն է


Ցավով տեղեկացնում ենք, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ՝ ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի՝ ազատ ոճի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյանը: Ալբարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 31-ին, հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում ժամը 17:00-20:00-ն: Հուղարկավորությունը նույն […]

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Նազար Ալբարյանը



Հզոր Հայի հզոր հաղթանակ ՀԱՅ ԶԱՎԱԿ հաղթանակներդ շարունակական լինեն🙏🙏🙏 Վազգեն Թևանյանը պարզապես ոչնչացրեց ադրբեջանցի Ալիևին, որը աշխարհի եռակի չեմպիոն էր և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Թևանյանը դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր

Վազգեն Թևանյանը պարզապես ոչնչացրեց ադրբեջանցի Ալիևին


Այսօր ըմբշամարտի միջազգային օրն է Ըմբշամարտը մարդկության պատմության մեջ ամենահին սպորտաձևերից մեկն է: 1904-ին այս օրը Վիեննայում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:Եվ 2013 թվականից `այս օրը պաշտոնապես նշվում է, որպես ըմբշամարտի միջազգային օր! 20-րդ դարի սկզբին հաստատվել են ազատ ոճի ըմբշամարտի մրցումների կանոնները:✔ Շնորհավորում ենք ըմբշամարտի նվիրյալներին, աջակիցներին, երկրպագուների!

Այսօր ըմբշամարտի միջազգային օրն է


19 ամյա Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնութնում 61 կգ. քաշային կարգում իր կամային հատկանիշներով գերազանցեց բոլոր հակառակորդներին և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Շնորհավորում ենք մեր հավաքականին, ըմբշամարտի ֆեդերացիային և անձնական մարզիչին: Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշ Ռեջեփ Թոփալին: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը տանտեր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, որին […]

19 ամյա Արսեն Հարությունյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը



Այսօր Գնել Մեջլումյանը կդառնար 52 տարեկան: Ի պատիվ Գնել Մեջլումյանի 2006-թ.ից. մինչ այսօր անցկացվում է ամենամյա ազատ ոճի ըմբշամարտի հուշամիցաշար Մենապայքարային Մարզաձևերի ասոցիացիայի կողմից: Մենապայքարային Մարզաձևերի Ասոցիացիան այդ կապակցությամբ շնորհավորում է իր հարազատներին և բարեկամներին:

Այսօր Գնել Մեջլումյանը կդառնար 52 տարեկան: