Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբաշամարտի պատանիների 11-րդ միջազգային մրցաշար


14657288_2108390539386662_2818102250329363163_n

Երևանի Դինամո մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ եւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության եւ Բարի Կամքի խաղերի մրցանակակիր ԳՆԵԼ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 11-րդ հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցեցին 300-ից ավելի պատանիներ ծնված 2001,2002 և 2003 թվականներին՝ Հայաստանի բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, Իրանից և Վրաստանից: Պայքարն ընթացավ 12 քաշային կարգերում: Առաջին անգամ պատանիների մրցաշարում ելույթ ունեցան նաև 35 և 38 կգ քաշային ըմբիշները: Տվյալ ըմբիշները 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերում մասնակցությունից առաջ հնարավորություն ստացան ավելի մեծ փորձ կուտակել: Իսկ արդեն մրցաշարում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ կմասնակցեն Իրանում կայանալիք միջազգային մրցաշարի

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով