Ըմբշամարտ. Երևանի առաջին թիմը հաղթեց Գնել Մեջլումյանի անվան գավաթի խաղարկությունում


69570Հոկտեմբերի 2-3-ը Երևան քաղաքի «Միկա» մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիրԳնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանկան միջազգային կարգի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարում իրենց ուժերը չափեցին 1999/2000/2001 թվականին ծնված ըմբիշները՝ 150 մարզիկներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Վրաստանից:

12 թիմեր բաժանվել էին 2 խմբերի: Եզրափակիչ դուրս եկան Երևան 1 ու Լոռիի թիմերը: 10 քաշային կարգերից 7-ում ավելի ուժեղ գտնվեցին երևանցիները, ովքեր հաղթեցին 7-3 հաշվով ու նվաճեցին հաղթողի գավաթը: «Լոռիի» թիմը բավարարվեց երկրորդ տեղով: Իսկ երրորդ տեղի համար պայքարում Կոտայքի թիմը հաղթեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմին:

Գնել Մեջլումյանի քաշային կարգի համարժեք՝ 54 կգ քաշային կարգի լավագույն ըմբիշ ճանաչվեց Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը և արժանացավ հատուկ պարգևի և շնորհակալագրի Աժ նախագահի հրամանով:

Մրցաշարի հաղթողներին պարգևատրեցին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, պատվավոր Ազգային ժողովի նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը և այլք:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *