Մեր Մասին


 ՄՄԱ-ն գործունեությունը սկսել է ծավալել դեռևս 2006թ․-ից, սակայն օրինական գրանցվել է 2014թ։ Նպատակն է եղել զարգացնել և ակտիվացնել մենապայքարային մարզաձևերը՝ հատկապես ազգային Կոխ (https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%AD)՝ շեշտը դնելով ՀՀ սահմանամերձ գոտիներում և Արցախի Հանրապետությունում:

2014թ -ին թվականին ստեղծվել է Ֆեյսբուկ սոց ցանցում պաշտոնական էջ (Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիա Association of combat sports), որտեղ տեղադրվում են ասոցիացիայի կողմից կազմակերպվող, աջակցվող մրցաշարերն ավելի մասայական լսարան ձեռք բերելու նպատակով, այնուհետև ստեղծվել է պաշտոնական կայք էջը (http://acsports.info/

2007թ. Նույն խմբի նախաձեռնությամբ ստեղծվեց Արցախի Ըմբշամարտի Ֆեդերացիա ՀԿ-ն, որի հետ մինչ օրս կազմակերպվում են ԱՀ-ում ըմբշամարտի հուշամրցաշարեր:

Կից հակիրճ ներկայացնում ենք ասոցիացիայի ծավալած գործունեությունը:

  1. 2006թ սկիզբ է առել ԽՍՀՄ կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության և բարի կամքի խաղերի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային  հուշամրցաշարը։ Հարկ է նշել, որ 2019թ հուշամրցաշարի կազմակերպման ժամանակ համագործակցություն է եղել ՀՀ Պաշտպանության Նախարարություն հետ։
  2. 2007թ սկիզբ է առել Մարտակերտի ազատագրման տարելիցին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի  մրցաշարը, որը կազմակերպվում է Արցախի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ։ Հավելենք, որ 2022թ ԱՀ Մարտակերտ քաղաքի ազատագրմնա 29-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված մրցաշարը կազմակերպվել է ՀՀ Պաշտպանության Նախարարության հետ համատեղ։
  3. 2009թ սկիզբ է առել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտ և երիտասարդության հարցերի վարչության հետ համատեղ։
  4. 2009թ <<Դինամո>> ՄՀԿ -ի հետ համատեղ պարբերաբար անց է կացվում ՍՍՀՄ սպորտի վարպետ, ՍՍՀՄ պատանիների և միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Գագիկ Առաքելյանի հուշամրցաշարը։
  5. 2014թ սկիզբ է առել Արցախի պաշտպանության կոմիտեի կենտրոնական շտաբի անդամ, <<Խաչենի>> գումարտակի հիմնադիր-հրամանատար, ԱՀ <<Մարտական Խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր Կարեն Առաքելյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը։ Նշենք, որ 2019թ ԱՀ Մարտակերտ քաղաքում կազմակերպված  հուշամրցաշարը կազմակերպվել է ՀՀ Պաշտպանության Նախարարության հետ համատեղ։
  6. 2018թ սկիզբ է առել Լևոն Հայրապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի  հուշամրցաշարը Արցախի ըմբշամարտի հեդերացիայի հետ համատեղ, որտեղ ասոցացիան ցուցաբերում է միայն կազմակերպչական աջակցություն։
  7. 2022թ սկիզբ է առել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՄՀ սպորտի վաստակավոր մարզիչ Արտաշես Նազարյանի և վաստակաշատ մարզիչների անվան հուշամրցաշար։